08:42 Անգլիական ֆուտբոլի անկման մասին խոսակցություներն ինձ հիմարություն են թվում. Մանչինի | |
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ անգլիական ֆուտբոլն առաջվա նման իր բարձրունքում է, չնայած որ ԱՊԼ որևէ թիմ ներկայացված չէ Չեմպիոների լիգայի քառորդ եզրափակչում: «Անցյալ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճեց «Չելսին»: Այս մրցաշրջանում երեք անգլիական թիմ հավակնում էր դուրս գալ քառորդ եզրափակիչ: Վերջին ժամանակներում միայն մեկ է անգամ է մրցաշարի եզրափակիչն անցել առանց անգլիական ակումբի: Երբ ես ընթերցում էի կարծիքներ այն մասին, որ անգլիական ֆուտբոլն անկում է ապրում, դա ինձ պարզապես հիմարություն թվաց: Անհնար է անընդհատ հաղթել: Նման արձագանքն ինձ հիշեցնում է Իտալիան, որտեղ սիրուց դեպի ատելություն մեկ քայլ է: Այդպիսին է ֆուտբոլը: Եթե ամեն տարի հաղթեին միևնույն թիմերը, ապա ֆուտբոլն այլ բան կլիներ: Հենց սրանում է ֆուտբոլի հմայքը: Ամեն տարի ամեն ինչ կարող է փոխվել»,- իտալացի մարզչի խոսքերը մեջբերում է Football365.com-ը:
Հավելվածներ: Լուսանկար 1 | |
|
Ընդհանուր Մեկնաբանություն : 0 | |