12:03 Առաջին խաղակեսից հետո կարելի էր խաղն ավարտել. Մանչինի | |
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում «Բարնսլիի» նկատմամաբ իր թիմի 5:0 հաշվով տոնած հաղթանակից հետո նշել է, որ իրենք հիանալի խաղ ցուցադրեցին: «Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք: Արագ գոլը մեզ թույլ տվեց թոթափել լարվածությունը և խաղը հանգիստ հասցնել տրամաբանական ավարտին: Երեք գնդակի առավելություն ունեինք արդեն մինչ ընդմիջման գնալը: Առաջին խաղակեսից հետո կարելի էր խաղն ավարտել: Հատուկ ուզում եմ գովասանքի խոսքեր ուղղել Կարլոս Տևեսի հասցեին: Բացի այն, որ նա դարձավ 3 գոլի հեղինակ, կազմակերպեց նաև դարպասի գրավման մյուս երկու դրվագները»,- Մանչինիի խոսքերը փոխանցում է BBC-ն:
Հավելվածներ: Լուսանկար 1 | |
|
Ընդհանուր Մեկնաբանություն : 0 | |