21:07 Բերրին ցանկանում է մինչև կարիերայի ավարտը խաղալ «Սիթիում» | |
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Գարետ Բերրին խոստովանել է, որ ցանկանում է կարիերան ավարտել իր ներկայիս ակումբում: 33-ամյա Բերրիի պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2014 թվականի ամռանը, իսկ կողմերը դեռ չեն բանակցել նոր գործարքի շուրջ: Սակայն հաշվի առնելով, որ ակումբի նոր ղեկավարներ Ֆերրան Սորիանոն և Չիկի Բիգիրիստայնը վերջերս են սկսել աշխատել, Գարետը պատրաստ է սպասել: -Նոր մարդկանց ժամանակ է պետք, որպեսզի հարմարվեն նոր աշխատանքին: Ես ցանկանում եմ ավարտել կարիերաս՝ մշտապես պայքարելով տիտղոսների համար: Իսկ «Սիթին» կատարյալ ակումբ է դրա համար,- հայտնել է Բերրին: Նշենք, որ բացի Բերրիից, 2014 թվականի ամռանը լրանալու են ակումբի պայմանագրերը պաշտպան Ջոլեոն Լեսկոտի և հարձակվող Կարլոս Տևեսի հետ: Հավելվածներ: Լուսանկար 1 | |
|
Ընդհանուր Մեկնաբանություն : 0 | |