Նախորդ Հանդ․ Արդյունքներ
Պրեմիեր Լիգա 30-տուր 16/03 16:45 Երվ․
Էվերտոն
2
Ման․ Սիթի
0
Հաջորտ Հանդ․ Օրացույց
Պրեմիեր Լիգա 31-տուր 30/03 19:00 Երվ․
Ման․ Սիթի
Նյուքսլ
Մուտք
Գլխավոր » 2013 » Մարտ » 18 » Դևիդ Պլատ. «Սեփականատերերն ու երկրպագուները գոհ են Մանչինիի աշխատանքից»
18:57
Դևիդ Պլատ. «Սեփականատերերն ու երկրպագուները գոհ են Մանչինիի աշխատանքից»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Դևիդ Պլատը հայտնել է, որ ակումբի երկրպագուներն ու ղեկավարությունն առաջվա պես աջակցում են Ռոբերտո Մանչինիին:
 
Մամուլն անընդհատ խոսում է այն մասին, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իտալացի մասնագետը կհեռանա «Սիթիից»: «Էվերթոնից» կրած պարտությունն ավելի ակտիվացրեց այդ խոսակցությունները:
 
Այս պահին «քաղաքայինները» հնարավություն ունեն հաղթելու միայն Անգլիայի գավաթում: Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում էլ թիմն արդեն 15 միավորով զիջում է առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»: Այնուամենայնիվ, ակումբում շարունակում են հավատալ Մանչինիին:
 
-Սեփականատերերն ու երկրպագուները գոհ են Ռոբերտոյի աշխատանքից:
 
Եթե մարդիկ ցանկանում են խոսել բամբասանքների ու բացասական բաների մասին, դա իրենց գործն է: Մենք պարզապես չենք կարող դրանք կանգնեցնել:
 
Ես միայն գիտեմ, որ իր կարիերայի ընթացքում Մանչինին շատ հաղթանակների է հասել: Նա կենտրոնացել է հենց դրանց վրա և նրա մոտ երբեք չի մարի հաղթելու ցանկությունը,- հայտնել է Պլատը: Sky Sports
Հավելվածներ: Լուսանկար 1
Կարգավիճակ: Ընդհանուր | Դիտումներ: 1144 | Տեղադրել է: MASTARA | Գնահատական: 0.0/0
Нравится
Ընդհանուր Մեկնաբանություն : 0
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները.
[ Գրանցում | Մուտք ]