17:12 Երբեմն Բալոտելին հիշեցնում էր 12-ամյա երեխայի. Միլներ | |
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեյմս Միլները խոստովանել է, որ կարոտում է Մարիո Բալոտելիին, ով ձմռանը տեղափոխվել է «Միլան»: «Ես իսկապես կարոտում եմ նրան: Նա սիրում էր լինել ուշադրության կենտրոնում, և երբեմն թվում էր, որ մեր թիմում կա 12-ամյա երեխա: Սակայն, ամեն դեպքում, Մարիոն լավ տղա էր: Նրան հնարավոր չէր ատել: Հուսով եմ` նա հաջողության կհասնի «Միլանում»», – Միլների խոսքերը մեջբերում է The Mirror-ը: Նշենք, որ Մարիո Բալոտելին «Միլանի» կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:
| |
|
Ընդհանուր Մեկնաբանություն : 0 | |