14:25 Ջեկոն` «Յուվենտուսի» և «Ատլետիկոյի» դիտակետում | |
Իտալական լրատվամիջոցները հավաստիացնում են, որ «Յուվենտուսն» ու «Ատլետիկոն» հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» 27-ամյա հարձակվող Էդին Ջեկոյի ծառայություններով: Թեպետ Ջեկոն վատ հանդես չի գալիս, այնուամենայնիվ կորցրել է մեկնարկային կազմում իր տեղը: Այնպես որ, և Ջեկոն և «Մանչեսթեր Սիթին» դեմ չեն հարմար առաջարկության դեպքում այո պատասխանել: Նշենք նաև, որ Էդինի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25-27 մլն եվրո:
Հավելվածներ: Լուսանկար 1 | |
|
Ընդհանուր Մեկնաբանություն : 0 | |