08:41 Կոմպանին և Ագուերն կվերադառնան մարտի վերջին | |
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Վենսան Կոմպանին և հարձակվող Սերխիո Ագուերոն կարող են խաղադաշտ վերադառնալ մարտի 30-ին: Այդ օրը «քաղաքբնակները» կհանդիպեն «Նյուքասլի» հետ: Հիշեցնենք, որ թիմի բելգիացի ավագը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գալիս հունվարից, իսկ արգենտինացի հարձակվողը ծունկը վնասել էր փետրվարի վերջերին: «Կարծում եմ՝ Վենսանը և Սերխիոն պատրաստ կլինեն «Նյուքասլի» հետ հանդիպմանը»,- Սիթիի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի խոսքերը մեջբերում է BBS sport-ը:
Հավելվածներ: Լուսանկար 1 | |
|
Ընդհանուր Մեկնաբանություն : 0 | |