11:44 Մանչեսթեր Սիթին պատրաստ է 60 մլն ֆունտ առաջարկել Կավանիի համար | |
«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին համարվում է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային քաղաքականության հիմնական նպատակներից մեկը։ «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նոր հարձակվողի կարիք ունի, իսկ այդ դիրքն ուժեղացնելու գլխավոր թեկնածուներն են Կավանին և Ռադամել Ֆալկաոն։ «Նապոլին» թույլ կտա իր առաջատարին հեռանալ, եթե ինքը ֆուտբոլիստը դա ցանկանա։ Իհարկե, իտալացիները սպասում են 60 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ «խելահեղ» առաջարկ, և ամենևին էլ զարմանալի չէ, որ անգլիական ակումբը պատրաստ է գնալ այդ քայլին։ Հաղորդում է The Sun-ը։ | |
|
Ընդհանուր Մեկնաբանություն : 1 | |
|