22:44 Մանչինի. «Հուսանք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հոգնածությունը կօգնի մեզ» | |
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին բացատրել է, թե ինչի շնորհիվ իր թիմին կհաջողվի շրջանցել «Մանչեսթեր Յունայթեդին»: -Ֆուտբոլը տարօրինակ խաղ է: Երբեմն պարտվում ես և չես կարողանում հասկանալ, թե ինչու: Մենք վերջին 3 խաղերում վաստակել ենք 2 միավոր: «Մանչեսթեր Յունայթեդը» այս մրցաշրջանում լավ է խաղում, նրանք հիանալի դիմակայեցին «Ռեալին»: Մինչև առաջնության ավարտը դեռ 10 հանդիպում կա: Հիմա բարդ շրջան է, քանի որ 8 ամսում բոլոր թիմերը հոգնել են: Մենք հույսներս դրել ենք այդ հանգամանքի վրա: Առաջիկա 2-3 խաղերը կարևոր կլինեն: Եթե նրանք հաջորդ 2 խաղերում միավոր կորցնեն, ապա ամենայն հավանականությամբ կկարողանանք շրջանցել նրանց, իսկ ապրիլի 8-ին կլինի դերբին,- Մանչինիի խոսքերն է մեջբերում բրիտանական մամուլը: ArmFootball.com
Հավելվածներ: Լուսանկար 1 | |
|
Ընդհանուր Մեկնաբանություն : 0 | |