10:30 «Սիթին» մտադիր է գնել Ռոյսին և Գյունդոգանին | |
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ամռանը մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպաններ Մարկո Ռոյսին և Իլկայ Գյունդոգանին, տեղեկացնում է Daily Mail-ը: Գերմանիայի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստների համար «քաղաքաբնակները» պատրաստ են վճարել 50 մլն. ֆունտ ստեռլինգ: Նշենք, որ Ռոյսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը, իսկ Գյունդոգանինը՝ 2015 թվականը: Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոյսը մասնակցել է Բունդեսլիգայի 26 խաղի՝ դառնալով 11 գոլի հեղինակ, իսկ Գյունդոգանը՝ 22 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ: | |
|
Ընդհանուր Մեկնաբանություն : 0 | |