13:58 «Սիթին» շարունակում է հետաքրքրվել Աբդուլռահմանով | |
«Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի ղեկավար Բրայան Մարվուդը հայտնել է, որ իր ակումբը շարունակում է հետաքրքրվել «Ալ-Այնի» 21-ամյա կիսապաշտպան Օմար Աբդուլռահմանի ծառայություններով: «Քաղաքայինները» արդեն փորձել են ձեռք բերել ԱՄԷ-ի հավաքականի տաղանդավոր ֆուտբոլիստին, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ: -Աբդուլռահմանը տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նա արդեն որոշ ժամանակ է անցկացրել մեզ մոտ: Մենք ծանոթ ենք նրա խաղին: Սակայն, որպեսզի նա միանա մեզ, պետք է որոշ փորձ ձեռք բերի: Մենք շարունակում ենք հետևել նրան և տեղյակ ենք իրադարձությունների զարգացմանը,- Sport 360-ին տված հարցազրույցում ասել է Մարվուդը:
Հավելվածներ: Լուսանկար 1 | |
|
Ընդհանուր Մեկնաբանություն : 0 | |