08:44 Տևեսի նոր պայմանագրի շուրջ բանակցությունները կսկսվեն ամռանը | |
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավար խորհրդի անդամ Բրայան Մարվուդը կարծում է, որ Կարլոս Տևեսը դեռ կարող է ակումբի հետ երկարաձգել պայմանագիրը: «Բոլորն էլ գիտեն, որ Տևեսի գործող պայամանգիրն ուժի մեջ է մինչ 2014 թավականը: Նա շատ կարևոր խաղացող է մեր ակումբի համար: Կարլոսի գոլային հոտառությունը, համառությունը և պայքարի ոգին պարզապես հիացնում են: Կարծում եմ՝ այստեղ նա իրեն լավ է զգում: Ռոբերտո Մանչինին նոր պայմանագրի հետ կապված արդեն խոսել է արգենտինացու հետ և բանակցությունները կսկսվեն ամռանը: Տևեսի համար մենք այլ ակումբներից որևէ առաջարկ չենք ստացել: Նա երջանիկ է «Սիթիում»,- Մարվուդի խոսքերը մեջբերում է Daily Star-ը:
Հավելվածներ: Լուսանկար 1 | |
|
Ընդհանուր Մեկնաբանություն : 0 | |