13:54 Տևեսը դատարանի առաջ կկանգնի ապրիլի 3-ին | |
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը ոստիկանության կողմից մեղադրվում է առանց վարորդական իրավունքի և ապահովագրության մեքենա վարելու մեջ: Արգենտինացին միջադեպի համար ձերբակալվել է մարտի 8-ին, սակայն բաց է թողնվել գրավի դիմաց: Այժմ նա ստիպված կլինի ապրիլի 3-ին ներկայանալ դատարան: Եթե ֆուտբոլիստը մեղավոր ճանաչվի, նրա առավելագույն պատիժը կլինի վեցամսյա ազատազրկումը: Դատարանը կարող է քննարկել նաև հասարակական աշխատանքով կամ՝ 5 հազար եվրո տուգանքով պատիժ կիրառելու հնարավորությունը:
Հավելվածներ: Լուսանկար 1 | |
|
Ընդհանուր Մեկնաբանություն : 0 | |