10:28 Յայա Տուրեն սպառնում է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» | |
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեի գործակալը՝ Դմիտրի Սելյուկը, ուլտիմատում է դրել «քաղաքաբնակների» ղեկավարության առաջ, տեղեկացնում է Daily Mail-ը: Գործակալը նշել է, որ նոր պայմանագրի բանակցություններն ընթանում են գրեթե 6 ամիս, և եթե մինչև շաբաթ օրը «Սիթիի» ղեկավարները կոնկրետ բան չառաջարկեն, նրանք կսկսեն բանակցել այլ ակումբների հետ: Նշենք, որ Տուրեի պայմանարի ժամկետը լրանում է 2015 թվականի ամռանը, սակայն Յայան ցանկանում է փոփոխության ենթարկել մի քանի կետեր: Ավելացնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում իվուարցի ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: | |
|
Ընդհանուր Մեկնաբանություն : 0 | |